SlideShare a Scribd company logo
1 of 12
Պյութագորաս
Մ.Թ.Ա 569 - 475
Պյութագորյան բաժակ
   Պյութագորյան բաժակն ըմպելու համար նախատեսված
    հատուկ մի տարա է, որից ըմպողը ստիպված է շատ
    չափավոր խմել։ Համաձայն «Պյութագորասը՝ Սամոսից»
    աշխատության՝ դրա մեջ խմողին թույլ էր տրվում լցնել
    այնքան գինի, որքան հարկավոր էր այն հանգիստ վայելելու
    համար, իսկ եթե խմողը «ագահություն էր» անում, ապա
    բաժակի ողջ պարունակությունը թափվում էր նրա վրա։
   Պյութագորյան բաժակը արտաքուստ նաման էր հասարակ բաժակի,
    պարզապես դրա մեջ կար մի սյունակ՝ տեղակայված հենց գավաթի
    կենտրոնում՝ ցողունի տեսքով, որի հիմքում խողովակատիպ բացվածք
    կար, որ տանում էր գավաթի ներսում գտնվող «ամբարիկ», որը մեկ
    այլ խողովակով միացված էր գավաթի հատակի հետ։ Երբ բաժակը
    լցվում էր, հեղուկը բարձրանում էր առաջին խողովակով այնքան
    ժամանակ, քանի դեռ «ամբարիկի» պատերը պահում էին՝ համաձայն
    Պասկալի հաղորդակից անոթների օրենքի։ Քանի դեռ հեղուկի
    մակարդակը չէր գերազանցում ամբարի մակարդակը, բաժակը
    «գործում» էր նորմալ, բայց երբ չափից ավել հեղուկ էր լցվում,
    հեղուկը «ամբարիկից» արդեն երկրորդ խողովակով դուրս էր
    թափվում։ Հիդրոստատիկ ճնշումը ստեղծում էր սիֆոն, որի
    հետևանքով ողջ հեղուկը թափվում էր գավաթից։ Ժամանակակից
    զուգարաններն աշխատում են հենց այս սկզբունքով։
   Պյութագորյան բաժակը համարվում է անձամբ Պյութագորեսի
    հայտանագործությունը, ուստի և այն վաճառվում է հունական Սամոս
    կղզու վրա՝ որպես հոշանվեր, երբեմն ուղեկցող տեղեկատվության հետ։
    Օրինակ՝ «Պյութագորասը ստեղծեց այս բաժակը Ք.Ա. 530 թվականին,
    երբ Սամոսում ջրամատակարարման աշխատանքներ անցկացնող
    աշխատողների համար անհրաժեշտ էր գինու օպտիմալ չափաբաժինների
    ռացիոնալ բաշխում։ Երբ գինին չափից շատ էր լցվում, ապա այն
    ամբողջությամբ դատարկվում էր և այդպես ագահ աշխատողը պատժվում
    էր»։ Թե որքանով է այս պատմությունը հիմնված իրական փաստերի վրա,
    հայտնի չէ, հայտնի է միայն, որ ջրամատակարարման խնդիրը Սամոսում
    միշտ էլ արդիական է եղել։
    Ամեն դեպքում, այս հայտնագործության կոնցեպտը լայնորեն կիրառվեց
    հետագայում, իսկ մեր օրերում այն անգամ կիրառվում է «կատակ-
    խաղալիքների» արտադրությունում։
   Հայտնի լինելով որպես «Թվերի հայր»՝ Պյութագորասը
    ազդեցիկ հետք է թողել Մ.Թ.Ա. 6-րդ դարի փիլիսոփայական և
    կրոնական ուսմունքներում։ Քանի որ լեգենդներն ու այլ
    նմանատիպ պատմությունները մշուշում են նրա կատարած
    աշխատանքը նույնիսկ ավելի շատ, քան այլ մինչսոկրատեսյան
    փիլիսոփաներինը՝ անհնար է հավաստիորեն խոսել
    Պյութագորասի կյանքի և ուսման մասին։ Փիլիսոփայություն
    բառն առաջին անգամ գործածել է հենց Պյութագորասը, ով
    գտնում էր, որ իմաստությունը միայն աստվածներին է բնորոշ,
    իսկ մարդը կարող է միայն ձգտել իմաստության և սիրել այն։
   Պյութագորասի թեորեմը, որը կրում է իր անունը, հայտնի
    էր ավելի վաղ Միջագետքում,
    Հին Եգիպտոսում և Հնդկաստանում։ Արդյոք Պյութագորասը
    ինքն է ապացուցել այդ թեորեմը, հայտնի չէ, քանի որ
    անտիկ աշխարհում ընդունված էր նշել ուսուցչի անունը իր
    աշակերտների կատարած հայտնագործությունների համար։
    Թեորեմի հետ Պյութագորասի անվան կապը ամենավաղը
    հայտնվել է իր մահվանից 5 դար
    անց, Ցիցերոնի և Պլուտարքոսի աշխատություններում։
Մխիթար Սեբաստացի
Կրթահամալիր
Նոր դպրոց
6-2 դասարան
Թելունց Էրիկ

More Related Content

More from Erik Telunc

Ղուկաս Չուբարյան
Ղուկաս ՉուբարյանՂուկաս Չուբարյան
Ղուկաս ՉուբարյանErik Telunc
 
Սասնա ծռեր.Սասունցի Դավիթ
Սասնա ծռեր.Սասունցի ԴավիթՍասնա ծռեր.Սասունցի Դավիթ
Սասնա ծռեր.Սասունցի ԴավիթErik Telunc
 
Ուսումնական օրացույց
Ուսումնական օրացույցՈւսումնական օրացույց
Ուսումնական օրացույցErik Telunc
 
Տարեկան հաշվետվություն
Տարեկան հաշվետվությունՏարեկան հաշվետվություն
Տարեկան հաշվետվությունErik Telunc
 
Լոռեցի Սաքոն
Լոռեցի ՍաքոնԼոռեցի Սաքոն
Լոռեցի ՍաքոնErik Telunc
 
Տիգրան մեծ
Տիգրան մեծՏիգրան մեծ
Տիգրան մեծErik Telunc
 
Ֆրեդերիկ Շոպեն
Ֆրեդերիկ ՇոպենՖրեդերիկ Շոպեն
Ֆրեդերիկ ՇոպենErik Telunc
 
Թութակներ
ԹութակներԹութակներ
ԹութակներErik Telunc
 
А. С. Пушкин
А. С. ПушкинА. С. Пушкин
А. С. ПушкинErik Telunc
 
Հին Սպարտա
Հին ՍպարտաՀին Սպարտա
Հին ՍպարտաErik Telunc
 
Կիսամյակայի հաշվետվություն
Կիսամյակայի հաշվետվություն Կիսամյակայի հաշվետվություն
Կիսամյակայի հաշվետվություն Erik Telunc
 

More from Erik Telunc (13)

Ղուկաս Չուբարյան
Ղուկաս ՉուբարյանՂուկաս Չուբարյան
Ղուկաս Չուբարյան
 
Սասնա ծռեր.Սասունցի Դավիթ
Սասնա ծռեր.Սասունցի ԴավիթՍասնա ծռեր.Սասունցի Դավիթ
Սասնա ծռեր.Սասունցի Դավիթ
 
Ուսումնական օրացույց
Ուսումնական օրացույցՈւսումնական օրացույց
Ուսումնական օրացույց
 
տարեկան
տարեկան տարեկան
տարեկան
 
Տարեկան հաշվետվություն
Տարեկան հաշվետվությունՏարեկան հաշվետվություն
Տարեկան հաշվետվություն
 
Լոռեցի Սաքոն
Լոռեցի ՍաքոնԼոռեցի Սաքոն
Լոռեցի Սաքոն
 
Տիգրան մեծ
Տիգրան մեծՏիգրան մեծ
Տիգրան մեծ
 
Ֆրեդերիկ Շոպեն
Ֆրեդերիկ ՇոպենՖրեդերիկ Շոպեն
Ֆրեդերիկ Շոպեն
 
Թութակներ
ԹութակներԹութակներ
Թութակներ
 
А. С. Пушкин
А. С. ПушкинА. С. Пушкин
А. С. Пушкин
 
Իմ երգը
Իմ երգըԻմ երգը
Իմ երգը
 
Հին Սպարտա
Հին ՍպարտաՀին Սպարտա
Հին Սպարտա
 
Կիսամյակայի հաշվետվություն
Կիսամյակայի հաշվետվություն Կիսամյակայի հաշվետվություն
Կիսամյակայի հաշվետվություն
 

Պյութագորաս

  • 2. Պյութագորյան բաժակ  Պյութագորյան բաժակն ըմպելու համար նախատեսված հատուկ մի տարա է, որից ըմպողը ստիպված է շատ չափավոր խմել։ Համաձայն «Պյութագորասը՝ Սամոսից» աշխատության՝ դրա մեջ խմողին թույլ էր տրվում լցնել այնքան գինի, որքան հարկավոր էր այն հանգիստ վայելելու համար, իսկ եթե խմողը «ագահություն էր» անում, ապա բաժակի ողջ պարունակությունը թափվում էր նրա վրա։
  • 3.
  • 4. Պյութագորյան բաժակը արտաքուստ նաման էր հասարակ բաժակի, պարզապես դրա մեջ կար մի սյունակ՝ տեղակայված հենց գավաթի կենտրոնում՝ ցողունի տեսքով, որի հիմքում խողովակատիպ բացվածք կար, որ տանում էր գավաթի ներսում գտնվող «ամբարիկ», որը մեկ այլ խողովակով միացված էր գավաթի հատակի հետ։ Երբ բաժակը լցվում էր, հեղուկը բարձրանում էր առաջին խողովակով այնքան ժամանակ, քանի դեռ «ամբարիկի» պատերը պահում էին՝ համաձայն Պասկալի հաղորդակից անոթների օրենքի։ Քանի դեռ հեղուկի մակարդակը չէր գերազանցում ամբարի մակարդակը, բաժակը «գործում» էր նորմալ, բայց երբ չափից ավել հեղուկ էր լցվում, հեղուկը «ամբարիկից» արդեն երկրորդ խողովակով դուրս էր թափվում։ Հիդրոստատիկ ճնշումը ստեղծում էր սիֆոն, որի հետևանքով ողջ հեղուկը թափվում էր գավաթից։ Ժամանակակից զուգարաններն աշխատում են հենց այս սկզբունքով։
  • 5.
  • 6. Պյութագորյան բաժակը համարվում է անձամբ Պյութագորեսի հայտանագործությունը, ուստի և այն վաճառվում է հունական Սամոս կղզու վրա՝ որպես հոշանվեր, երբեմն ուղեկցող տեղեկատվության հետ։ Օրինակ՝ «Պյութագորասը ստեղծեց այս բաժակը Ք.Ա. 530 թվականին, երբ Սամոսում ջրամատակարարման աշխատանքներ անցկացնող աշխատողների համար անհրաժեշտ էր գինու օպտիմալ չափաբաժինների ռացիոնալ բաշխում։ Երբ գինին չափից շատ էր լցվում, ապա այն ամբողջությամբ դատարկվում էր և այդպես ագահ աշխատողը պատժվում էր»։ Թե որքանով է այս պատմությունը հիմնված իրական փաստերի վրա, հայտնի չէ, հայտնի է միայն, որ ջրամատակարարման խնդիրը Սամոսում միշտ էլ արդիական է եղել։ Ամեն դեպքում, այս հայտնագործության կոնցեպտը լայնորեն կիրառվեց հետագայում, իսկ մեր օրերում այն անգամ կիրառվում է «կատակ- խաղալիքների» արտադրությունում։
  • 7.
  • 8. Հայտնի լինելով որպես «Թվերի հայր»՝ Պյութագորասը ազդեցիկ հետք է թողել Մ.Թ.Ա. 6-րդ դարի փիլիսոփայական և կրոնական ուսմունքներում։ Քանի որ լեգենդներն ու այլ նմանատիպ պատմությունները մշուշում են նրա կատարած աշխատանքը նույնիսկ ավելի շատ, քան այլ մինչսոկրատեսյան փիլիսոփաներինը՝ անհնար է հավաստիորեն խոսել Պյութագորասի կյանքի և ուսման մասին։ Փիլիսոփայություն բառն առաջին անգամ գործածել է հենց Պյութագորասը, ով գտնում էր, որ իմաստությունը միայն աստվածներին է բնորոշ, իսկ մարդը կարող է միայն ձգտել իմաստության և սիրել այն։
  • 9.
  • 10. Պյութագորասի թեորեմը, որը կրում է իր անունը, հայտնի էր ավելի վաղ Միջագետքում, Հին Եգիպտոսում և Հնդկաստանում։ Արդյոք Պյութագորասը ինքն է ապացուցել այդ թեորեմը, հայտնի չէ, քանի որ անտիկ աշխարհում ընդունված էր նշել ուսուցչի անունը իր աշակերտների կատարած հայտնագործությունների համար։ Թեորեմի հետ Պյութագորասի անվան կապը ամենավաղը հայտնվել է իր մահվանից 5 դար անց, Ցիցերոնի և Պլուտարքոսի աշխատություններում։
  • 11.