SlideShare uma empresa Scribd logo
1 de 17
Անկախության հռչակումը և պետականության ձևավորումը
1991թ. օգոստոսի 30-ին Ադրբեջանը հայտարարեց իր անկախության մասին։Մի քանի օր անց՝ սեպտեմբերի 2-ին, Ստեփանակերտում տեղի ունեցավ պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջան, ուր ընդունվեց «Հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» Նույն թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ հանրաքվե, որը հաստատեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը։Այդ օրը ԼՂՀ բնակչության 80%-ը մասնակցեց հանրաքվեին, որոնց 99%-ից ավելին քվեարկեց անկախության օգտին։
Դրոշը Զինանշանը
1991թ. դեկտեմբերին տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորների ընտրություն։Ձևավորվեց հանրապետության բարձրագույն օրենսդիր մարմինը՝ Գերագույն խորհուրդը։Իսկ 1992թ. հունվարին տեղի ունեցավ հանրապետության Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանը, որն ընդունեց ԼՂՀ-ի անկախության հռչակագիրը։Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ ընտրվեց Արթուր Մկրտչյանը։Ստեղծվեց ԼՂՀ նախարարների խորհուրդ, որի վարչապետ նշանակվեց Օլեգ Եսայանը։Շուտով հանրապետությունն ունեցավ իր պետական դրոշը, զինանշանն ու օրհներգը։ ԼՂՀ դրոշը եռագույն է՝ կարմիր, կապույտ, նարնջագույն, սպիտակ գույնի հնգատամ սանդղանման զարդանախշով։
Մարտերի բովում ձևավորվեց Լեռնային Ղարաբաղի բանակը, որը հաղթանակով ավարտեց ազատագրական պայքարը։Հայաստանի Հանրապետության օրինակով աստիճանաբար կազմավորվեց Լեռնային Ղարաբաղի դատական համակարգը։Պատերազմի ավարտից հետո անցում կատարվեց դեպի կառավարման նախագահական համակարգը։ Հայաստանի Հանրապետությունը ԼՂԻՄ-ի հետ միասին հետևողական պայքար սկսեց շրջափակման վերացման և պատերազմական գործողությունների դադարեցման համար։Սակայն Ադրբեջանի իշխանությունները ոչ միայն չէին կամենում ընդառաջել, այլև Թուրքիայի աջակցությամբ սկսեցին անընդհատ ռմբակոծել Արցախի բնակավայրերը։Խոջալուից, Շուշիից և Աղդամից ամեն օր ռմբակոծում էին Ստեփանակերտը՝ ավերածություններ և բազում մարդկային զոհեր պատճառելով։Համապարփակ շրջափակումը և շուրջօրյա հրետակոծությունները ավերել ու կաթվածահար էին արել Արցախի տնտեսությունը։Առանց հակառակորդի ռազմական հենակետերի վերացման հնարավոր չէր ապահովել բնակչության անվտանգությունը:
Ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմի ծավալումը
Որոշ կազմակերպական աշխատանքներ տանելուց հետո ԼՂՀ-ի ինքնապաշտպանական ուժերը 1992թ. ձմռանից սկսած ձեռնամուխ եղան քաղաքամերձ կրակակետերի ոչնչացմանը։Դաժան մարտերից հետո 1992թ. հունվարին ազատվեց Ատեփանակերտի արվարձան Կրկժանը։Հայ ազատամարտիկներին հաջողվեց փետրվարին ոչնչացնել Խոջալուի ռազմական խմբավորումը և գրավել այն։Դա ադրբեջանցիների առաջին խոշոր պարտություն էր, որտեղ մեծ թվով զոհեր տալով նրանք խուճապի էին մատնվել։Հաջորդը Շուշին էր, որի իշխող դիրքն օգտագործելով, շուրջ երկու տարի նրանք այնտեղից անընդհատ ռմբակոծում էին Ստեփանակերտը։
1992թ. մայիսի սկզբներին մշակվեց Շուշիի ազատագրման ծրագիրը։Նախատեսվում էր Շուշիի վրա հարձակվել չորս ուղղությամբ և հանկարծակիի եկած թշնամուց ազատագրել քաղաքը։Արցախի ազատամարտիկները գնդապետ Արկադի Տեր-Թադևոսյանի գլխավորությամբ հաջողությամբ իրականացրին մարտական գործողությունները և մայիսի 9-ին ազատագրեցին հայոց հինավուրց քաղաքը՝ թշնամուց մաքրելով նաև Շուշիի մերձակա գյուղերը։Այս մարտերում իրենց հերոսությամբ աչքի ընկան բազմաթիվ հայ հերոսամարտիկներ, որոնց թվում էին իրենց կյանքը հայրենիքին նվիրաբերած Գագիկ Ստեփանյանը, Արթուր Ղարիբյանը, Աշոտ Ղուլյանը (Բեկոր) և ուրիշներ։
Հետապնդելով խուճապի մատնված հակառակորդին՝ մի քանի օրվա ընթացքում Արցախի ազատամարտիկները, ճեղքելով շրջափակման օղակը, գրավեցին Լիսագորն ու Բերդաձորը, Լաչինը և նրա շրջակա գյուղերը։Դրանով Ղարաբաղը սահմանակից դարձավ Հայաստանի Հանրապետությանը։Լաչինի միջանցքով սկսվեց Արցախին սննդամթերքի, վառելանյութի, դեղորայքի և այլ անհրաժեշտ ապրանքների առաքումը։Այդքանով ավարտվեց արցախյան պատերազմի առաջին փուլը։Նախկին ԼՂԻՄ-ի տարածքը մաքրվեց թշնամուց։Դարաբաղյան ազատագրական պայքարը նոր փուլ թևակոխեց։Շուշիի ու Լաչինի ազատագրումը մեծապես նպաստեց ժողովրդի և ազատամարտիկների մարտական ոգու բարձրացմանը, ինչպես նաև բարոյահոգեբանական լուրջ հարված հասցրեց հակառակորդին։Շուշիի հերոսական գործողությունները նպաստեցին ինքնապաշտպանական ջոկատներից ԼՂՀ պաշտպանության բանակի կազմավորման գործընթացի ավարտին։
1992թ. ամռանը ադրբեջանական կանոնավոր բանակը օտարերկրյա վարձկանների աջակցությամբ լայնածավալ հարձակում սկսեց ԼՂՀ հյուսիսային մասում։Հակառակորդին հաջողվեց գրավել Շահումյանի շրջանն ու Մարտակերտի շրջանի մեծ մասը։ Այս շրջաններից մազապուրծ գաղթականների նոր խմբեր հայտնվեցին Հայաստանում և Արցախում։Ադրբեջանցիների կողմից գրավված տարածքներում սկսվեց պարտիզանական շարժում։ 1992թ. ամռանը ռազմական դրություն հայտարարվեց ԼՂՀ տարածքում։Օգոստոսի 15-ին ստեղծվեց պաշտպանության պետական կոմիտե Ռ. Քոչարյանի գլխավորությամբ։Հետագայում՝ 1994թ. դեկտեմբերին, Ռ. Քոչարյանը ԼՂՀ Գերագույն խորհրդի կողմից ընտրվեց հանրապետության նախագահ։
Կարգավորվեց տնտեսական վիճակը, կազմակերպվեց մարտունակ բանակ։Ձեռնարկված միջոցառումները շուտով տվեցին դրական արդյունքներ։Վերախմբավորելով ուժերը, ԼՂ ինքնապաշտպանական բանակը կարողացավ թշնամու բազմահազարանոց ուժերին կանգնեցնել բնագծում և անցնել հակահարձակման։ 1993թ. մարտ-ապրիլ ամիսներին ղարաբաղյան ուժերի ճնշման տակ թշնամին ստիպված թողեց Լաչինի և Քելբաջարի (Քարվաճառի) տարածքները։Արդեն 1993թ. ամռանը հայ ազատամարտիկներն ազատագրեցին Մարտակերտի շրջանի գրաված տարածքները և լուրջ միջոցառումներ ձեռնարկվեցին ԼՂՀ պետական սահմաններն ամրապնդելու, անվտանգությունն ապահովելու ուղղությամբ։Ադրբեջանական ստորաբաժանումները մեծ թվով զոհեր տալով նահանջում էին ռազմական գործողությունների շրջաններից՝ ռազմադաշտում թողնելով մեծ քանակությամբ տեխնիկա։Ազատագրական այդ մարտերում զոհվեցին հայ քաջորդիներ Լեոնիդ Ազգալդյանը, Սամվել Շահմուրադյանը, Մոնթե Մելքոնյանը, Շահեն Մեղրյանը, Յուրա Հովհաննիսյանը և շատ ուրիշներ։
Ադրբեջանը պարտադրված էր իշխանափոխություն կատարել։Ադրբեջանի նախագահ դարձավ Հ. Ալիևը։Վերջինս ժամանակ շահելու նպատակով իբր սկսեց զինադադարի գործընթաց, իրականում ուժեղացրեց հակահայկական քարոզչությունը և դրսից վարձկանների հավաքագրումը։ 1993թ. դեկտեմբերի կեսերին Ադրբեջանը լայնածավալ հարձակման անցավ ռազմաճակատի ամբողջ երկայնքով՝ փորձելով բեկում առաջացնել ռազմական գործողությունների մեջ։Հակառակորդի բանակը զինված էր ժամանակակից տեխնիկայով։Նրան օգնում էին տարբեր երկրների զինվորական խորհրդատուներ, իսկ նրա շարքերում կռվում էին աֆղան ու թուրք վարձկաններ։
Սակայն ավելի քան մեկամսյա համառ մարտերի ընթացքում թշնամին չկարողացավ որևէ լուրջ հաջողության հասնել։Նրան չհաջողվեց բեկում մտցնել ռազմական գործողությունների մեջ։ 1994թ. փետրվարի կեսերից արցախյան ուժերը անցան հակահարձակման և ազատագրեցին Օմարի լեռնանցքը, Մարտակերտի ու Ասկերանի շրջանների բնակավայրերը։Շուրջ երկամսյա թեժ մարտերի ընթացքում թշնամին կորցրեց 5 հազարից ավելի զինվոր ու սպա, 72 միավոր տեխնիկա։ Ադրբեջանական իշխանությունները հարկադրված էին Ռուսաստանի միջնորդությամբ և Մինսկի խմբի օգնությամբ 1994թ. մայիսին զինադադար կնքել, որը պահպանվում է մինչև այժմ։ Ղարաբաղյան հակամարտությունը թևակոխեց իր հաջորդ՝ բանակցային փուլը։
ԼՂՀ հիմնահարցը խաղաղ բանակցություններում
Զինադադարի կնքումից հետո շարունակվեցին բանակցային գործընթացները, որոնք դարձան Եվրոպայի անվտանգության և համագործակցության կոմիտեի (ԵԱՀԿ) քննարկման առարկա։Սակայն Ադրբեջանի իշխանությունները մերժում էին Լեռնային Ղարաբաղի խնդիրը քաղաքական մեթոդներով կարգավորելու ամեն մի առաջարկ։ ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցություններում Հայաստանի Հանրապետությունը որդեգրել էր վավերացնել միայն Ղարաբաղի ժողովրդի կողմից ընդունելի փաստաթղթերը։Լեռնային Ղարաբաղի ղեկավարության դիրքորոշումը միանգամայն հստակ էր.այն բացառում էր որևէ ուղղակի ենթակայություն Ադրբեջանին։Միայն Ադրբեջան-Ղարաբաղ ուղղակի բանակցությունների միջոցով կարելի է հասնել փոխզիջումների։Հակառակ սրան՝ Ադրբեջանը համառորեն չէր ճանաչում ԼՂՀ-ն որպես հակամարտող կողմ։
Հայաստանի Հանրապետության նախագահները բազմաթիվ հանդիպումներ ունեցան Ադրբեջանի Հանրապետության նախագահների հետ բանակցությունների և փոխզիջումների միջոցով հարցը խաղաղ ճանապարհով լուծելու համար։ ԵԱՀԿ Մինսկի խումբը ևս նորանոր առաջարկություններով բազում հանդիպումներ ունեցավ երկու երկրների և Ղարաբաղի ղեկավարների հետ։Ցավոք, բոլոր այդ հանդիպումներն ու բանակցությունները շոշափելի արդյունքների չեն հանգեցրել։ Հանրապետության և Արցախի ղեկավարները շարունակում են բոլոր միջոցներն օգտագործել տարածաշրջանում կայուն վիճակ ստեղծելու, հակամարտությունը կարգավորելու համար։
презентация Microsoft office power point

Mais conteúdo relacionado

Destaque

Easy tips for your tweets by bill stankiewicz,
Easy tips for your tweets by bill stankiewicz,Easy tips for your tweets by bill stankiewicz,
Easy tips for your tweets by bill stankiewicz,Bill Stankiewicz
 
CSL In Session - Colorado Public Library Trends
CSL In Session - Colorado Public Library Trends CSL In Session - Colorado Public Library Trends
CSL In Session - Colorado Public Library Trends Colorado State Library
 
資訊圖表 - WIS 網站分析實驗室
資訊圖表 - WIS 網站分析實驗室資訊圖表 - WIS 網站分析實驗室
資訊圖表 - WIS 網站分析實驗室iProspect
 
Evaluation Question 1.
Evaluation Question 1. Evaluation Question 1.
Evaluation Question 1. Aharkness2512
 
Scavenger hunt
Scavenger huntScavenger hunt
Scavenger huntzpattonp2
 
Home sales increased last year january 2012
Home sales increased last year january 2012Home sales increased last year january 2012
Home sales increased last year january 2012Matt Collinge
 
Brochure protect operational_info_sm1
Brochure protect operational_info_sm1Brochure protect operational_info_sm1
Brochure protect operational_info_sm1Noel Waterman
 

Destaque (13)

Investing in South Africa - IAR Multicultural Summit
Investing in South Africa - IAR Multicultural SummitInvesting in South Africa - IAR Multicultural Summit
Investing in South Africa - IAR Multicultural Summit
 
Easy tips for your tweets by bill stankiewicz,
Easy tips for your tweets by bill stankiewicz,Easy tips for your tweets by bill stankiewicz,
Easy tips for your tweets by bill stankiewicz,
 
CSL In Session - Colorado Public Library Trends
CSL In Session - Colorado Public Library Trends CSL In Session - Colorado Public Library Trends
CSL In Session - Colorado Public Library Trends
 
資訊圖表 - WIS 網站分析實驗室
資訊圖表 - WIS 網站分析實驗室資訊圖表 - WIS 網站分析實驗室
資訊圖表 - WIS 網站分析實驗室
 
Evaluation Question 1.
Evaluation Question 1. Evaluation Question 1.
Evaluation Question 1.
 
Scavenger hunt
Scavenger huntScavenger hunt
Scavenger hunt
 
Unearthing seed money
Unearthing seed moneyUnearthing seed money
Unearthing seed money
 
Home sales increased last year january 2012
Home sales increased last year january 2012Home sales increased last year january 2012
Home sales increased last year january 2012
 
Brochure protect operational_info_sm1
Brochure protect operational_info_sm1Brochure protect operational_info_sm1
Brochure protect operational_info_sm1
 
Kursus ict bt
Kursus ict btKursus ict bt
Kursus ict bt
 
01 hardware
01 hardware01 hardware
01 hardware
 
CLOTHES
CLOTHESCLOTHES
CLOTHES
 
Using joins
Using joinsUsing joins
Using joins
 

презентация Microsoft office power point

  • 1. Անկախության հռչակումը և պետականության ձևավորումը
  • 2. 1991թ. օգոստոսի 30-ին Ադրբեջանը հայտարարեց իր անկախության մասին։Մի քանի օր անց՝ սեպտեմբերի 2-ին, Ստեփանակերտում տեղի ունեցավ պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջան, ուր ընդունվեց «Հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» Նույն թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ հանրաքվե, որը հաստատեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը։Այդ օրը ԼՂՀ բնակչության 80%-ը մասնակցեց հանրաքվեին, որոնց 99%-ից ավելին քվեարկեց անկախության օգտին։
  • 4. 1991թ. դեկտեմբերին տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորների ընտրություն։Ձևավորվեց հանրապետության բարձրագույն օրենսդիր մարմինը՝ Գերագույն խորհուրդը։Իսկ 1992թ. հունվարին տեղի ունեցավ հանրապետության Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանը, որն ընդունեց ԼՂՀ-ի անկախության հռչակագիրը։Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ ընտրվեց Արթուր Մկրտչյանը։Ստեղծվեց ԼՂՀ նախարարների խորհուրդ, որի վարչապետ նշանակվեց Օլեգ Եսայանը։Շուտով հանրապետությունն ունեցավ իր պետական դրոշը, զինանշանն ու օրհներգը։ ԼՂՀ դրոշը եռագույն է՝ կարմիր, կապույտ, նարնջագույն, սպիտակ գույնի հնգատամ սանդղանման զարդանախշով։
  • 5. Մարտերի բովում ձևավորվեց Լեռնային Ղարաբաղի բանակը, որը հաղթանակով ավարտեց ազատագրական պայքարը։Հայաստանի Հանրապետության օրինակով աստիճանաբար կազմավորվեց Լեռնային Ղարաբաղի դատական համակարգը։Պատերազմի ավարտից հետո անցում կատարվեց դեպի կառավարման նախագահական համակարգը։ Հայաստանի Հանրապետությունը ԼՂԻՄ-ի հետ միասին հետևողական պայքար սկսեց շրջափակման վերացման և պատերազմական գործողությունների դադարեցման համար։Սակայն Ադրբեջանի իշխանությունները ոչ միայն չէին կամենում ընդառաջել, այլև Թուրքիայի աջակցությամբ սկսեցին անընդհատ ռմբակոծել Արցախի բնակավայրերը։Խոջալուից, Շուշիից և Աղդամից ամեն օր ռմբակոծում էին Ստեփանակերտը՝ ավերածություններ և բազում մարդկային զոհեր պատճառելով։Համապարփակ շրջափակումը և շուրջօրյա հրետակոծությունները ավերել ու կաթվածահար էին արել Արցախի տնտեսությունը։Առանց հակառակորդի ռազմական հենակետերի վերացման հնարավոր չէր ապահովել բնակչության անվտանգությունը:
  • 7. Որոշ կազմակերպական աշխատանքներ տանելուց հետո ԼՂՀ-ի ինքնապաշտպանական ուժերը 1992թ. ձմռանից սկսած ձեռնամուխ եղան քաղաքամերձ կրակակետերի ոչնչացմանը։Դաժան մարտերից հետո 1992թ. հունվարին ազատվեց Ատեփանակերտի արվարձան Կրկժանը։Հայ ազատամարտիկներին հաջողվեց փետրվարին ոչնչացնել Խոջալուի ռազմական խմբավորումը և գրավել այն։Դա ադրբեջանցիների առաջին խոշոր պարտություն էր, որտեղ մեծ թվով զոհեր տալով նրանք խուճապի էին մատնվել։Հաջորդը Շուշին էր, որի իշխող դիրքն օգտագործելով, շուրջ երկու տարի նրանք այնտեղից անընդհատ ռմբակոծում էին Ստեփանակերտը։
  • 8. 1992թ. մայիսի սկզբներին մշակվեց Շուշիի ազատագրման ծրագիրը։Նախատեսվում էր Շուշիի վրա հարձակվել չորս ուղղությամբ և հանկարծակիի եկած թշնամուց ազատագրել քաղաքը։Արցախի ազատամարտիկները գնդապետ Արկադի Տեր-Թադևոսյանի գլխավորությամբ հաջողությամբ իրականացրին մարտական գործողությունները և մայիսի 9-ին ազատագրեցին հայոց հինավուրց քաղաքը՝ թշնամուց մաքրելով նաև Շուշիի մերձակա գյուղերը։Այս մարտերում իրենց հերոսությամբ աչքի ընկան բազմաթիվ հայ հերոսամարտիկներ, որոնց թվում էին իրենց կյանքը հայրենիքին նվիրաբերած Գագիկ Ստեփանյանը, Արթուր Ղարիբյանը, Աշոտ Ղուլյանը (Բեկոր) և ուրիշներ։
  • 9. Հետապնդելով խուճապի մատնված հակառակորդին՝ մի քանի օրվա ընթացքում Արցախի ազատամարտիկները, ճեղքելով շրջափակման օղակը, գրավեցին Լիսագորն ու Բերդաձորը, Լաչինը և նրա շրջակա գյուղերը։Դրանով Ղարաբաղը սահմանակից դարձավ Հայաստանի Հանրապետությանը։Լաչինի միջանցքով սկսվեց Արցախին սննդամթերքի, վառելանյութի, դեղորայքի և այլ անհրաժեշտ ապրանքների առաքումը։Այդքանով ավարտվեց արցախյան պատերազմի առաջին փուլը։Նախկին ԼՂԻՄ-ի տարածքը մաքրվեց թշնամուց։Դարաբաղյան ազատագրական պայքարը նոր փուլ թևակոխեց։Շուշիի ու Լաչինի ազատագրումը մեծապես նպաստեց ժողովրդի և ազատամարտիկների մարտական ոգու բարձրացմանը, ինչպես նաև բարոյահոգեբանական լուրջ հարված հասցրեց հակառակորդին։Շուշիի հերոսական գործողությունները նպաստեցին ինքնապաշտպանական ջոկատներից ԼՂՀ պաշտպանության բանակի կազմավորման գործընթացի ավարտին։
  • 10. 1992թ. ամռանը ադրբեջանական կանոնավոր բանակը օտարերկրյա վարձկանների աջակցությամբ լայնածավալ հարձակում սկսեց ԼՂՀ հյուսիսային մասում։Հակառակորդին հաջողվեց գրավել Շահումյանի շրջանն ու Մարտակերտի շրջանի մեծ մասը։ Այս շրջաններից մազապուրծ գաղթականների նոր խմբեր հայտնվեցին Հայաստանում և Արցախում։Ադրբեջանցիների կողմից գրավված տարածքներում սկսվեց պարտիզանական շարժում։ 1992թ. ամռանը ռազմական դրություն հայտարարվեց ԼՂՀ տարածքում։Օգոստոսի 15-ին ստեղծվեց պաշտպանության պետական կոմիտե Ռ. Քոչարյանի գլխավորությամբ։Հետագայում՝ 1994թ. դեկտեմբերին, Ռ. Քոչարյանը ԼՂՀ Գերագույն խորհրդի կողմից ընտրվեց հանրապետության նախագահ։
  • 11. Կարգավորվեց տնտեսական վիճակը, կազմակերպվեց մարտունակ բանակ։Ձեռնարկված միջոցառումները շուտով տվեցին դրական արդյունքներ։Վերախմբավորելով ուժերը, ԼՂ ինքնապաշտպանական բանակը կարողացավ թշնամու բազմահազարանոց ուժերին կանգնեցնել բնագծում և անցնել հակահարձակման։ 1993թ. մարտ-ապրիլ ամիսներին ղարաբաղյան ուժերի ճնշման տակ թշնամին ստիպված թողեց Լաչինի և Քելբաջարի (Քարվաճառի) տարածքները։Արդեն 1993թ. ամռանը հայ ազատամարտիկներն ազատագրեցին Մարտակերտի շրջանի գրաված տարածքները և լուրջ միջոցառումներ ձեռնարկվեցին ԼՂՀ պետական սահմաններն ամրապնդելու, անվտանգությունն ապահովելու ուղղությամբ։Ադրբեջանական ստորաբաժանումները մեծ թվով զոհեր տալով նահանջում էին ռազմական գործողությունների շրջաններից՝ ռազմադաշտում թողնելով մեծ քանակությամբ տեխնիկա։Ազատագրական այդ մարտերում զոհվեցին հայ քաջորդիներ Լեոնիդ Ազգալդյանը, Սամվել Շահմուրադյանը, Մոնթե Մելքոնյանը, Շահեն Մեղրյանը, Յուրա Հովհաննիսյանը և շատ ուրիշներ։
  • 12. Ադրբեջանը պարտադրված էր իշխանափոխություն կատարել։Ադրբեջանի նախագահ դարձավ Հ. Ալիևը։Վերջինս ժամանակ շահելու նպատակով իբր սկսեց զինադադարի գործընթաց, իրականում ուժեղացրեց հակահայկական քարոզչությունը և դրսից վարձկանների հավաքագրումը։ 1993թ. դեկտեմբերի կեսերին Ադրբեջանը լայնածավալ հարձակման անցավ ռազմաճակատի ամբողջ երկայնքով՝ փորձելով բեկում առաջացնել ռազմական գործողությունների մեջ։Հակառակորդի բանակը զինված էր ժամանակակից տեխնիկայով։Նրան օգնում էին տարբեր երկրների զինվորական խորհրդատուներ, իսկ նրա շարքերում կռվում էին աֆղան ու թուրք վարձկաններ։
  • 13. Սակայն ավելի քան մեկամսյա համառ մարտերի ընթացքում թշնամին չկարողացավ որևէ լուրջ հաջողության հասնել։Նրան չհաջողվեց բեկում մտցնել ռազմական գործողությունների մեջ։ 1994թ. փետրվարի կեսերից արցախյան ուժերը անցան հակահարձակման և ազատագրեցին Օմարի լեռնանցքը, Մարտակերտի ու Ասկերանի շրջանների բնակավայրերը։Շուրջ երկամսյա թեժ մարտերի ընթացքում թշնամին կորցրեց 5 հազարից ավելի զինվոր ու սպա, 72 միավոր տեխնիկա։ Ադրբեջանական իշխանությունները հարկադրված էին Ռուսաստանի միջնորդությամբ և Մինսկի խմբի օգնությամբ 1994թ. մայիսին զինադադար կնքել, որը պահպանվում է մինչև այժմ։ Ղարաբաղյան հակամարտությունը թևակոխեց իր հաջորդ՝ բանակցային փուլը։
  • 14. ԼՂՀ հիմնահարցը խաղաղ բանակցություններում
  • 15. Զինադադարի կնքումից հետո շարունակվեցին բանակցային գործընթացները, որոնք դարձան Եվրոպայի անվտանգության և համագործակցության կոմիտեի (ԵԱՀԿ) քննարկման առարկա։Սակայն Ադրբեջանի իշխանությունները մերժում էին Լեռնային Ղարաբաղի խնդիրը քաղաքական մեթոդներով կարգավորելու ամեն մի առաջարկ։ ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցություններում Հայաստանի Հանրապետությունը որդեգրել էր վավերացնել միայն Ղարաբաղի ժողովրդի կողմից ընդունելի փաստաթղթերը։Լեռնային Ղարաբաղի ղեկավարության դիրքորոշումը միանգամայն հստակ էր.այն բացառում էր որևէ ուղղակի ենթակայություն Ադրբեջանին։Միայն Ադրբեջան-Ղարաբաղ ուղղակի բանակցությունների միջոցով կարելի է հասնել փոխզիջումների։Հակառակ սրան՝ Ադրբեջանը համառորեն չէր ճանաչում ԼՂՀ-ն որպես հակամարտող կողմ։
  • 16. Հայաստանի Հանրապետության նախագահները բազմաթիվ հանդիպումներ ունեցան Ադրբեջանի Հանրապետության նախագահների հետ բանակցությունների և փոխզիջումների միջոցով հարցը խաղաղ ճանապարհով լուծելու համար։ ԵԱՀԿ Մինսկի խումբը ևս նորանոր առաջարկություններով բազում հանդիպումներ ունեցավ երկու երկրների և Ղարաբաղի ղեկավարների հետ։Ցավոք, բոլոր այդ հանդիպումներն ու բանակցությունները շոշափելի արդյունքների չեն հանգեցրել։ Հանրապետության և Արցախի ղեկավարները շարունակում են բոլոր միջոցներն օգտագործել տարածաշրջանում կայուն վիճակ ստեղծելու, հակամարտությունը կարգավորելու համար։