SlideShare uma empresa Scribd logo
1 de 13
198 ավագ դպրոց
Գործնական աշխատանք
Առարկա՝ կենսաբանություն
Թեմա Հայաստանի դեղաբույսերը՝ Երիցուկ
Կատարող ՝Սարգսյան Անի
Հայկական տարանունները - օշոշ, հավածաղիկ, արգանդախոտ, խնծադեղ, կոկոռճիկ, կուծուռի, լալապնդիկ:
Դեղատնային երիցուկը բարդածաղկավորների (Compositae) ընտանիքին պատկանող բուրումնավետ, միամյա
բույս էֈ Ունի մինչև 60 սմ բարձրություն: Արմատն առանցքային է, բարակ, ճյուղավորված: Ցողունը ուղղաձիգ է
կամ վեր սլացող, բարակ, ճյուղավոր: Տերևները դասավորված են հերթադիր, նստած, երկակի կամ եռակի
փետրավոր, կտրտված բարակ, նեղ հատվածներով:
Ծաղկային զամբյուղիկները խոշոր չեն, նստած են ցողունի գագաթներին և երկար ծաղկակիրների ճյուղերին:
Ծաղկազամբյուղի եզրային ծաղիկները վարսանդավոր են (իգական), լեզվակավոր, սպիտակ գույնի:
Ծաղկազամբյուղի ներքին ծաղիկները ոսկեդեղնավուն են, երկսեռ, ձագարա-խողովակաձև: Ծաղկակիրը
երկարակոնաձև է, ներսում դատարկ, մերկ, ծաղկման վերջում երկարում է:
Երիցուկի պտուղը կորացած, հիմքում սեղմված, եռկողանի, գորշ կանաչավուն գույնի սերմիկ է:
Բույսի բոլոր օրգաններն ունեն ուժեղ բուրումնավետ հոտ:
Դեղատնային երիցուկը ծաղկում է մայիս-սեպտեմբեր ամիսներինֈՊտուղները սկսում
են հասունանալ հուլիս ամսինֈԲազմանում է սերմերովֈ1000 հատիկ սերմերի քաշը
հասնում է 0,03-0,07գֈ Սելեկցիայի ենթարկված (պոլիպլոիդ) տեսակներինը` 0,075-
0,08գ.:Դեղատնային երիցուկը տարածված է ԱՊՀ եվրոպական մասի հարավային և
միջին գոտիներում, Կովկասում, Միջին Ասիայում և Սիբիրի հարավային շրջաններում:
Բույսն աճում է փշատերև, խառը և լայնատերև անտառների
բացատներում, ճանապարհների երկայնքով, անտառահատված
մասերում, բնակավայրերում, այգիներում, ցանքատարածություններում:
Որպես մոլախոտ կարող է հայնվել տարբեր վայրերում, սակայն սովորաբար 1-2
տարուց հետո անհետանում է, չդիմանալով այլ տեսակի բույսերի մրցակցությանը:
Վայրի վիճակում դեղատնային երիցուկն ավելի հաճախ հանդիպում է
Ուկրաինայում, Մոլդովայում, Կրասնոդարի երկրամասում և Ռոստովի մարզում:
Դեղատնային երիցուկը` որպես
դեղամիջոց, հայտնի էր դեռ Հին Հունաստանի և
Հռոմի բժիշկներին:
Ավիցեննան գտնում էր. «Երիցուկը օգտակար
դեղ է հյուծվածության դեմ, քանի որ նրա
ջերմությունը նման է կենդանու ջերմությանը»:
XVIII և XIX դարերում օգտագործվում էր միայն
կոսմետիկայում:
Հումքի հավաքումը և չորացումը:
Դեղագործական հումք են հանդիսանում
դեղատնային երիցուկի ծաղկաբույլերը
(զամբյուղիկները) (Flores Chamomillae):
Ծաղկաբույլերը հավաքում են ծաղկման
սկզբում, երբ սպիտակ, լեզվակավոր ծաղիկները
հորիզոնական են տեղավորված զամբյուղներում:
Ավելի ուշ հավաքելու դեպքում` զամբյուղները
չորացման ընթացքում փշրվում են և հումքը
կորցնում է իր ապրանքային տեսքը:
Զամբյուղիկների հավաքումը կատարվում է չոր
եղանակին, քանի որ անձրևից հետո, ցողի
ժամանակ կամ մառախլապատ եղանակին
հավաքված զամբյուղիկները վատ են չորանում և
չորացումից հետո մգանում են:
Հավաքված հումքը չորացնում են բաց
օդում, մինչև 5 սմ հաստությամբ
շերտերովֈՉորացման ընթացքում
խորհուրդ չի տրվում զամբյուղիկները
շրջել, որպեսզի ծաղիկները չթափվեն:
Լավ եղանակին հումքը չորանում է 5-7
օրվա ընթացքում:
Կարելի է չորացնել նաև
վերնահարկերում, տանիքների, ծածկերի
տակ, ինչպես նաև չորանոցներում` 400
C-ից ոչ բարձր ջերմաստիճանում:
Հումքի պիտանելիության ժամկետը մեկ
տարի է:
Հումքի հոտն ուժեղ
է, բուրումնավետ, համը`
դառնավուն, համեմունքայինֈՈրպեսզի
կատարվի դեղատնային երիցուկի
ինքնավերարտադրություն, հումքի
հավաքման ժամանակ, յուրաքանչյուր
հատվածում, պետք է թողնել մոտ 20% լավ
զարգացած բույսեր:
Բույսը պարունակում է սալիցիլաթթու, ասկորբինաթթու, դառնահամ նյութեր,
ֆիտոստերին, դաբաղանյութեր, խոլին, եթերայուղ (մինչև 0,85%), որի կազմում
կան մոտ 40 տարբեր տարրեր, այդ թվում խամազուլեն, բիսաբոլոլ և նրա
օքսիդները, էն-ին-բիցիկլո եթերներ և այլն: Ինչպես նաև` ստեարինային
թթուների գլիցերիդներ, ֆլավոնային գլիկոզիդ, ումբելլիֆերոն,
դիօքսիկումարին, շաքար, մոմ, յուղեր` լինոլեային, պալմիտինային, օլեինային:
Ծաղկաբույլերը պարունակում են մոխիր` 10,57%, մակրոէլեմենտներ (մգ/գ)` K -
41,80; Ca - 8,30; Mn - 3,10; Fe - 0,30; միկրոէլեմենտներ` Mg - 0,29; Cu - 0,78; Zn
- 0,80; Co - 0,16; Cr - 0,09; Al - 0,27; Ba - 0,20; V - 0,08; Se - 7,20; Ni - 0,24; Sr -
0,12; Pb - 0,07; I - 0,07; B - 38,80:Չի հայտնաբերված` Mo, Cd, Li, Au, Ag, Br.
Խտացված ձևով կան` Zn, Cu, Se:
Դեղատնային երիցուկի պատրաստուկները ցուցաբերում են
հակակծկանքային (սպազմոլիտիկ), հակաբորբոքային,
հականեխիչ (անտիսեպտիկ), հանգստացուցիչ (սեդատիվ) և
որոշ չափով ցավազրկող ազդեցություն:
Երիցուկի թուրմն ընդունելու դեպքում բարձրանում է
մարսողական գեղձերի հյութազատությունը (սեկրեցիան),
ցուցաբերում է լեղամուղ ազդեցություն, քչացնում է
խմորման գործընթացները, վերացնում աղիների
կծկումներըֈԲույսի հակակծկանքային ազդեցության
մեխանիզմը բացատրվում է նրա գլիկոզիդների Մ-
խոլինոլիտիկ հատկություններով:
Երիցուկի եթերային յուղը որոշ չափով ուժեղացնում և
խորացնում է շնչառությունը, հաճախացնում սրտի
կծկումների ռիթմը, լայնացնում գլխուղեղի անոթները, ունի
նաև ախտազերծող և հակաբորբոքային հատկություններ` ի
շնորհիվ իր կազմի մեջ մտնող խամազուլենի:
Երիցուկի պատրաստուկներն արագացնում են խոցերի
էպիթելի վերականգնողական գործընթացները և
դադարեցնում են բորբոքման զարգացումը:
Ծաղիկները: Թուրմ (ներքին). ստամոքս-աղիքային տրակտի հիվանդությունների, լյարդի և լեղուղիների
հիվանդությունների, փքանքի (մեթեորիզմ), ստամոքսի կծկումների (սպազմ) ժամանակ:
Հոգնաների ձևով. կոլիտների և թութքի ժամանակ:
Ողողումների ձևով. լնդերի, բերանի խոռոչի լորձաթաղանթի բորբոքումների ժամանակ, անգինաների դեպքում:
Թրջոցների ձևով. էկզեմայի, խոցերի, թարախաբշտերի, ռենտգենյան ճառագայթներից այրվածքների ժամանակ:
Տաք թրջոցների ձևով. ռևմատիզմի, պոդագրայի, արթրիտների, վնասվածքների ժամանակ:
Փոշին` ժողովրդական բժշկության մեջ. միգրենի դեպքում:
Հյութը (ներքին). գաստրիտների, ստամոքսի խոցային հիվանդությունների, ստամոքսի և աղիների կծկումների և ցավերի,
փքանքի, փորլուծերի, լյարդի, լեղապարկի և միզապարկի հիվանդությունների, երիկամային ցավերի (կոլիկ) ժամանակ։
Խորհուրդ է տրվում հյութն օգտագործել ստամոքսահյութի բարձր թթվայնության դեպքումֈԳիշերը մեղրի և կաթնասերի
հետ հյութի օգտագործումը նպաստում է խորը քնին:
Արտաքին ողողումների ձևով. անգինայի դեպքում, աչքերի լվացման համար, վերքերի, վերջույթների քրտնելու ժամանակ:
Դեղատնային երիցուկը մտնում է հանգստացուցիչ, փքահալած (փքանքը թուլացնող) և փափկեցնող հավաքածուների
կազմի մեջ:
Երիցուկի ծաղիկների եփուկը (Decoctum florum Chamomillae). 10 գ (4 ճաշի գդալ) հումքը տեղավորում են էմալապատ
տարայի մեջ, ավելացնում 200 մլ եռման ջուր, ծածկում կափարիչով և տեղավորում եռացող ջրային բաղնիքում` 30 րոպե,
ապա հովացնում սենյակային ջերմաստիճանի պայմաններում` 10 րոպե:
Քամում են, մնացած հումքը մզումֈՍտացված եփուկի ծավալը դարձնում են 200 մլ` ավելացնելով եռման ջուր: Ստացված
եփուկը պահպանում են սառը տեղում` 2 օրից ոչ ավել: Օգտագործում են 1/3-1/2 բաժակ, օրը 2-3 անգամ, ուտելուց
հետո, որպես հակակծկանքային, հակաբորբոքային, հականեխիչ, քրտնեցնող, աղիների կծկանքների,փքանքի, լուծերի
ժամանակ:
Արտաքին` ողողումների, թրջոցների, հոգնաների ձևով:
Ռոմազուլոն (Romasulon). հեղուկ է, որի բաղադրության մեջ մտնում է երիցուկի մզվածքը (96 մլ) և եթերային յուղը (6%
ազուլեն)` 0,3 մլֈՈրպես էմուլգատոր ավելացնում են թվին` 80-4 գֈ
Պատրաստուկն ունի հակաբորբոքային և դեզոդորացնող հատկությունֈՕգտագործում են ողողումների, լվացումների
ձևով` բերանի խոռոչի բորբոքային հիվանդությունների (գինգիվիտ, ստոմատիտ), արտաքին ականջի, վագինիտների,
ուրետրիտների, ցիստիտների, տրոֆիկ խոցերի, մաշկային հիվանդությունների (էկզեմա, նեյրոդերմիտ, մաշկի քոր, քոր`
հետանցքի և շրջակա մասերում) ժամանակ:
Ներքին` այս պատրաստուկն օգտագործում են գաստրիտների, կոլիտների ժամանակ, փքանքների դեպքում:
Կծկանքային կոլիտների դեպքում օգտագործում են հոգնաների ձևով:
Արտաքին օգտագործման և հոգնաների ժամանակ 1,5 ճաշի գդալ պատրաստուկին ավելացնում են 1լ ջուրֈՕգտագործում
են 1/2 թեյի գդալ պատրաստուկից` ավելացրած 1 բաժակ տաք ջրի մեջ:
Ռումազուլոնը բաց է թողնվում 100 մլ ապակյա սրվակներովֈԱրտադրվում է Ռումինիայում:
Դեղատնային երիցուկի ծաղիկների թուրմը. 15գ հումքին ավելացնում են 200 մլ եռման ջուր, թրմում, ապա
քամումֈՕգտագործում են օրը 3-4 անգամ` 1 ճաշի գդալ:
Դեղատնային երիցուկի ծաղիկների փոշին օգտագործում են 0,2 գ` ուտելուց 2-3 ժամ հետո:
Երիցուկի հյութը ստանում են հուլիս-օգոստոս ամիսներին: Օգտագործում են 1 ճաշի գդալ հյութը` մեղրի հետ, օրը 3
անգամ, մինչև ուտելը:
Կիրառումն այլ ոլորտներում
Եթերային յուղն օգտագործում են
լիկյորների, օծանելիքների, օդեկոլոնների, օճառներ
ի, քսուքների (կրեմ) արտադրության ժամանակ:
Օգտագործում են որպես լուծիչ` հախճապակյա
իրերը ներկելու ժամանակ:
Ծաղիկներով կարելի է բրդե գործվածքները դեղին
գույնով ներկել:
Մեծ կիրառում ունի կոսմետիկայում:
Անասնաբուժության մեջ օգտագործում են երիցուկի
թուրմը` աղիների կծկանքային ցավերի և
գաստրոէնտերիտների դեպքում:
Երիցուկը կուլտուրական մշակաբույս է
Ուկրաինայում, Բելառուսում, Արևմտյան
Սիբիրում:
Դեղատնային երիցուկը լավ է աճում պարարտացված
թեթև և միջին կավային հողերումֈԱղքատ հողերում
տալիս է ցածր բերք և ծաղկման շրջանը շատ կարճ է
տևումֈԼավ կանխանշան է գոլորշին:
Սովորաբար մեկ հողատարածքում երիցուկն
աճեցնում են 2-3 տարի անընդմեջ, քանի որ սերմերը
թափվելով հողում տալիս են շատ խիտ ինքնացան:
Հողը փխրեցնում են 22-25 սմ խորությամբ և
ավելացնում 4 կգ գոմաղբ կամ գոմաղբատորֆային
կոմպոստ` 1մ2 մակերեսի հաշվով:
Օրգանական պարարտանյութերի պակասի դեպքում
նույն մակերեսի չափով ավելացնում են 6 գ
ֆոսֆոր, 3-4 գ կալիում և ազոտֈՍերմերի ցանքից 3-5
օր առաջ մշակում են հողը: Սերմերը ցանում են խոր
աշնանը կամ ձմռան սկզբին` 0,5 սմ
խորությամբ, կամ էլ վաղ գարնանը` 1-1,5
սմ, միջշարքային տարածությունը 45-60 սմ:
Սերմերը ծլում են 60 C ջերմության պայմաններում:
Ձմեռած սերմերը ավելի բարձր բերք են տալիս:
Սեզոնի ընթացքում տեղամասը փխրեցնում են և փոցխում 2-3
անգամ:
4-5 մ ցանքի համար անհրաժեշտ է 1 գ սերմ: Ցանելու
հարմարության համար սերմերը կարելի է խառնել չոր, մանր
ավազի հետ` 1:50 հարաբերությամբ, և հավասարաչափ ցանել:
Ցանքից հետո, որպեսզի հողի մակերեսը չչորանա, 2-3 մմ շերտով
կարելի է ծածկել փխրուն հողով, ծածկել հաստ թղթով, տոլով կամ
պոլիէթիլենային թաղանթով:
Ծիլերը երևալուց հետո, հողի վրայի ծածկերը հանում են, թողնելով
միայն պոլիէթիլենի թաղանթը, որի տակ նրանք շատ արագ աճում
են և տերևաբույլ տալիսֈՏերևաբույլի կազմավորվելուց հետո
պոլիէթիլենային թաղանթը հանում են:
Երիցուկի սերմերի ծլունակությունը պահպանվում է 5-6 տարի:
Օգտագործված գրականություն՝
* lekmed.ru
* Համացանց
* www.encyclopedia.am
* Armsoul.com
* Wikipedia.am
* <<Հայկական միջնադարյան դեղաբույսեր>>
* <<ԽՍՀ>>հանրագիտարան
* <<Փայտփորիկ>>հանրագի-տարան
* <<Բուժում դեղաբույսերով>>
med-practic.com
Հայակական կենսաբանական բլոգ

Mais conteúdo relacionado

Mais procurados

օգտակար բույսեր
օգտակար բույսերօգտակար բույսեր
օգտակար բույսերLilit Sahakyan
 
Բուսաբանական այգի
Բուսաբանական այգիԲուսաբանական այգի
Բուսաբանական այգիMary Karapetyan
 
презентация Microsoft office power point
презентация Microsoft office power pointпрезентация Microsoft office power point
презентация Microsoft office power pointAnoushHrach
 
Բուսաբանական այգի
Բուսաբանական այգիԲուսաբանական այգի
Բուսաբանական այգիMary Karapetyan
 
презентация Microsoft office power point
презентация Microsoft office power pointпрезентация Microsoft office power point
презентация Microsoft office power pointAnoushHrach
 

Mais procurados (8)

Տերևատի մասին
Տերևատի մասինՏերևատի մասին
Տերևատի մասին
 
օգտակար բույսեր
օգտակար բույսերօգտակար բույսեր
օգտակար բույսեր
 
Բուսաբանական այգի
Բուսաբանական այգիԲուսաբանական այգի
Բուսաբանական այգի
 
презентация Microsoft office power point
презентация Microsoft office power pointпрезентация Microsoft office power point
презентация Microsoft office power point
 
դեղաբույսեր
դեղաբույսերդեղաբույսեր
դեղաբույսեր
 
Բուսաբանական այգի
Բուսաբանական այգիԲուսաբանական այգի
Բուսաբանական այգի
 
Ajgi
AjgiAjgi
Ajgi
 
презентация Microsoft office power point
презентация Microsoft office power pointпрезентация Microsoft office power point
презентация Microsoft office power point
 

Destaque

Erik
ErikErik
ErikSona8
 
Norayr 1
Norayr 1Norayr 1
Norayr 1Sona8
 
Mariam aslanyan
Mariam aslanyanMariam aslanyan
Mariam aslanyanSona8
 
Mariam aslanyan
Mariam aslanyanMariam aslanyan
Mariam aslanyanSona8
 
Hamacanc
HamacancHamacanc
HamacancSona8
 
Հայկական հարց
Հայկական հարցՀայկական հարց
Հայկական հարցsargis_1979
 
William Saroyan
William SaroyanWilliam Saroyan
William SaroyanSona8
 
New microsoft office power point presentation (2)
New microsoft office power point presentation (2)New microsoft office power point presentation (2)
New microsoft office power point presentation (2)Sona8
 
Վահրամ Դավթյան 10 2
Վահրամ Դավթյան 10   2Վահրամ Դավթյան 10   2
Վահրամ Դավթյան 10 2Sona8
 
Tonoyan Anahit
Tonoyan AnahitTonoyan Anahit
Tonoyan AnahitSona8
 
Presentation1
Presentation1Presentation1
Presentation1Sona8
 
Wiiliam Saroyan
Wiiliam SaroyanWiiliam Saroyan
Wiiliam SaroyanSona8
 
New microsoft office power point presentation
New microsoft office power point presentationNew microsoft office power point presentation
New microsoft office power point presentationSona8
 
Nicole Aghbalyan
Nicole AghbalyanNicole Aghbalyan
Nicole AghbalyanSona8
 
Վիլյամ Սարոյան - Հ. Ալիկ
Վիլյամ Սարոյան - Հ. ԱլիկՎիլյամ Սարոյան - Հ. Ալիկ
Վիլյամ Սարոյան - Հ. ԱլիկSona8
 
Saroyan (2)
Saroyan (2)Saroyan (2)
Saroyan (2)Sona8
 
Արմեն Նիկողոսյան
Արմեն ՆիկողոսյանԱրմեն Նիկողոսյան
Արմեն ՆիկողոսյանSona8
 
Վիլյամ Սարոյան
Վիլյամ ՍարոյանՎիլյամ Սարոյան
Վիլյամ ՍարոյանSona8
 
10 2
10 210 2
10 2Sona8
 

Destaque (20)

Erik
ErikErik
Erik
 
Norayr 1
Norayr 1Norayr 1
Norayr 1
 
Mariam aslanyan
Mariam aslanyanMariam aslanyan
Mariam aslanyan
 
Mariam aslanyan
Mariam aslanyanMariam aslanyan
Mariam aslanyan
 
Hamacanc
HamacancHamacanc
Hamacanc
 
Հայկական հարց
Հայկական հարցՀայկական հարց
Հայկական հարց
 
William Saroyan
William SaroyanWilliam Saroyan
William Saroyan
 
New microsoft office power point presentation (2)
New microsoft office power point presentation (2)New microsoft office power point presentation (2)
New microsoft office power point presentation (2)
 
Վահրամ Դավթյան 10 2
Վահրամ Դավթյան 10   2Վահրամ Դավթյան 10   2
Վահրամ Դավթյան 10 2
 
Tonoyan Anahit
Tonoyan AnahitTonoyan Anahit
Tonoyan Anahit
 
Presentation1
Presentation1Presentation1
Presentation1
 
Wiiliam Saroyan
Wiiliam SaroyanWiiliam Saroyan
Wiiliam Saroyan
 
New microsoft office power point presentation
New microsoft office power point presentationNew microsoft office power point presentation
New microsoft office power point presentation
 
Nicole Aghbalyan
Nicole AghbalyanNicole Aghbalyan
Nicole Aghbalyan
 
Վիլյամ Սարոյան - Հ. Ալիկ
Վիլյամ Սարոյան - Հ. ԱլիկՎիլյամ Սարոյան - Հ. Ալիկ
Վիլյամ Սարոյան - Հ. Ալիկ
 
Saroyan (2)
Saroyan (2)Saroyan (2)
Saroyan (2)
 
3
33
3
 
Արմեն Նիկողոսյան
Արմեն ՆիկողոսյանԱրմեն Նիկողոսյան
Արմեն Նիկողոսյան
 
Վիլյամ Սարոյան
Վիլյամ ՍարոյանՎիլյամ Սարոյան
Վիլյամ Սարոյան
 
10 2
10 210 2
10 2
 

Semelhante a Անի (12)

Ավելուկ
Ավելուկ Ավելուկ
Ավելուկ
 
համեմ
համեմհամեմ
համեմ
 
samit
samitsamit
samit
 
խմբակ
խմբակխմբակ
խմբակ
 
խմբակ
խմբակխմբակ
խմբակ
 
խմբակ
խմբակխմբակ
խմբակ
 
Փսխածաղիկ
ՓսխածաղիկՓսխածաղիկ
Փսխածաղիկ
 
Վարունգի և Լոլիկի մասին
Վարունգի և Լոլիկի մասինՎարունգի և Լոլիկի մասին
Վարունգի և Լոլիկի մասին
 
Կալանխոեի մասին
Կալանխոեի մասինԿալանխոեի մասին
Կալանխոեի մասին
 
Hapalas
HapalasHapalas
Hapalas
 
Կենսաբանություն
ԿենսաբանությունԿենսաբանություն
Կենսաբանություն
 
ճարճաատուկ
ճարճաատուկճարճաատուկ
ճարճաատուկ
 

Mais de Sona8

Magna Carta
Magna CartaMagna Carta
Magna CartaSona8
 
Magna carta
Magna cartaMagna carta
Magna cartaSona8
 
Magna carta 12-3
Magna carta 12-3 Magna carta 12-3
Magna carta 12-3 Sona8
 
Washington
WashingtonWashington
WashingtonSona8
 
Сказки о животных 11-2 класс
Сказки  о  животных  11-2  классСказки  о  животных  11-2  класс
Сказки о животных 11-2 классSona8
 
волшебные сказки 11-4 класс
волшебные сказки 11-4 классволшебные сказки 11-4 класс
волшебные сказки 11-4 классSona8
 
Сказки о животных 10-4 класс
Сказки о животных 10-4 классСказки о животных 10-4 класс
Сказки о животных 10-4 классSona8
 
Бытовые сказки 10-4 класс
Бытовые сказки 10-4 классБытовые сказки 10-4 класс
Бытовые сказки 10-4 классSona8
 
Himnakan
HimnakanHimnakan
HimnakanSona8
 
198 ավագ դպրոցի ավագ դասարանների աշակերտներ
198 ավագ դպրոցի  ավագ դասարանների աշակերտներ198 ավագ դպրոցի  ավագ դասարանների աշակերտներ
198 ավագ դպրոցի ավագ դասարանների աշակերտներSona8
 
русские и армянские сказки
русские и армянские сказкирусские и армянские сказки
русские и армянские сказкиSona8
 
презентация Microsoft office power point
презентация Microsoft office power pointпрезентация Microsoft office power point
презентация Microsoft office power pointSona8
 
Pollution problems
Pollution problemsPollution problems
Pollution problemsSona8
 
Pollution problems
Pollution problemsPollution problems
Pollution problemsSona8
 
Pollution problems
Pollution problemsPollution problems
Pollution problemsSona8
 
Martirosyan mikayel our ecology
Martirosyan mikayel our ecologyMartirosyan mikayel our ecology
Martirosyan mikayel our ecologySona8
 
Water pollution
Water pollutionWater pollution
Water pollutionSona8
 
իմ ընտանիքը
իմ ընտանիքըիմ ընտանիքը
իմ ընտանիքըSona8
 
իմ ընտանիքը
իմ ընտանիքը իմ ընտանիքը
իմ ընտանիքը Sona8
 

Mais de Sona8 (20)

Magna Carta
Magna CartaMagna Carta
Magna Carta
 
Magna carta
Magna cartaMagna carta
Magna carta
 
Magna carta 12-3
Magna carta 12-3 Magna carta 12-3
Magna carta 12-3
 
Washington
WashingtonWashington
Washington
 
Сказки о животных 11-2 класс
Сказки  о  животных  11-2  классСказки  о  животных  11-2  класс
Сказки о животных 11-2 класс
 
волшебные сказки 11-4 класс
волшебные сказки 11-4 классволшебные сказки 11-4 класс
волшебные сказки 11-4 класс
 
Сказки о животных 10-4 класс
Сказки о животных 10-4 классСказки о животных 10-4 класс
Сказки о животных 10-4 класс
 
Бытовые сказки 10-4 класс
Бытовые сказки 10-4 классБытовые сказки 10-4 класс
Бытовые сказки 10-4 класс
 
Himnakan
HimnakanHimnakan
Himnakan
 
198 ավագ դպրոցի ավագ դասարանների աշակերտներ
198 ավագ դպրոցի  ավագ դասարանների աշակերտներ198 ավագ դպրոցի  ավագ դասարանների աշակերտներ
198 ավագ դպրոցի ավագ դասարանների աշակերտներ
 
русские и армянские сказки
русские и армянские сказкирусские и армянские сказки
русские и армянские сказки
 
презентация Microsoft office power point
презентация Microsoft office power pointпрезентация Microsoft office power point
презентация Microsoft office power point
 
Pollution problems
Pollution problemsPollution problems
Pollution problems
 
Pollution problems
Pollution problemsPollution problems
Pollution problems
 
Pollution problems
Pollution problemsPollution problems
Pollution problems
 
123
123123
123
 
Martirosyan mikayel our ecology
Martirosyan mikayel our ecologyMartirosyan mikayel our ecology
Martirosyan mikayel our ecology
 
Water pollution
Water pollutionWater pollution
Water pollution
 
իմ ընտանիքը
իմ ընտանիքըիմ ընտանիքը
իմ ընտանիքը
 
իմ ընտանիքը
իմ ընտանիքը իմ ընտանիքը
իմ ընտանիքը
 

Անի

  • 1. 198 ավագ դպրոց Գործնական աշխատանք Առարկա՝ կենսաբանություն Թեմա Հայաստանի դեղաբույսերը՝ Երիցուկ Կատարող ՝Սարգսյան Անի
  • 2. Հայկական տարանունները - օշոշ, հավածաղիկ, արգանդախոտ, խնծադեղ, կոկոռճիկ, կուծուռի, լալապնդիկ: Դեղատնային երիցուկը բարդածաղկավորների (Compositae) ընտանիքին պատկանող բուրումնավետ, միամյա բույս էֈ Ունի մինչև 60 սմ բարձրություն: Արմատն առանցքային է, բարակ, ճյուղավորված: Ցողունը ուղղաձիգ է կամ վեր սլացող, բարակ, ճյուղավոր: Տերևները դասավորված են հերթադիր, նստած, երկակի կամ եռակի փետրավոր, կտրտված բարակ, նեղ հատվածներով: Ծաղկային զամբյուղիկները խոշոր չեն, նստած են ցողունի գագաթներին և երկար ծաղկակիրների ճյուղերին: Ծաղկազամբյուղի եզրային ծաղիկները վարսանդավոր են (իգական), լեզվակավոր, սպիտակ գույնի: Ծաղկազամբյուղի ներքին ծաղիկները ոսկեդեղնավուն են, երկսեռ, ձագարա-խողովակաձև: Ծաղկակիրը երկարակոնաձև է, ներսում դատարկ, մերկ, ծաղկման վերջում երկարում է: Երիցուկի պտուղը կորացած, հիմքում սեղմված, եռկողանի, գորշ կանաչավուն գույնի սերմիկ է: Բույսի բոլոր օրգաններն ունեն ուժեղ բուրումնավետ հոտ:
  • 3. Դեղատնային երիցուկը ծաղկում է մայիս-սեպտեմբեր ամիսներինֈՊտուղները սկսում են հասունանալ հուլիս ամսինֈԲազմանում է սերմերովֈ1000 հատիկ սերմերի քաշը հասնում է 0,03-0,07գֈ Սելեկցիայի ենթարկված (պոլիպլոիդ) տեսակներինը` 0,075- 0,08գ.:Դեղատնային երիցուկը տարածված է ԱՊՀ եվրոպական մասի հարավային և միջին գոտիներում, Կովկասում, Միջին Ասիայում և Սիբիրի հարավային շրջաններում: Բույսն աճում է փշատերև, խառը և լայնատերև անտառների բացատներում, ճանապարհների երկայնքով, անտառահատված մասերում, բնակավայրերում, այգիներում, ցանքատարածություններում: Որպես մոլախոտ կարող է հայնվել տարբեր վայրերում, սակայն սովորաբար 1-2 տարուց հետո անհետանում է, չդիմանալով այլ տեսակի բույսերի մրցակցությանը: Վայրի վիճակում դեղատնային երիցուկն ավելի հաճախ հանդիպում է Ուկրաինայում, Մոլդովայում, Կրասնոդարի երկրամասում և Ռոստովի մարզում:
  • 4. Դեղատնային երիցուկը` որպես դեղամիջոց, հայտնի էր դեռ Հին Հունաստանի և Հռոմի բժիշկներին: Ավիցեննան գտնում էր. «Երիցուկը օգտակար դեղ է հյուծվածության դեմ, քանի որ նրա ջերմությունը նման է կենդանու ջերմությանը»: XVIII և XIX դարերում օգտագործվում էր միայն կոսմետիկայում: Հումքի հավաքումը և չորացումը: Դեղագործական հումք են հանդիսանում դեղատնային երիցուկի ծաղկաբույլերը (զամբյուղիկները) (Flores Chamomillae): Ծաղկաբույլերը հավաքում են ծաղկման սկզբում, երբ սպիտակ, լեզվակավոր ծաղիկները հորիզոնական են տեղավորված զամբյուղներում: Ավելի ուշ հավաքելու դեպքում` զամբյուղները չորացման ընթացքում փշրվում են և հումքը կորցնում է իր ապրանքային տեսքը: Զամբյուղիկների հավաքումը կատարվում է չոր եղանակին, քանի որ անձրևից հետո, ցողի ժամանակ կամ մառախլապատ եղանակին հավաքված զամբյուղիկները վատ են չորանում և չորացումից հետո մգանում են:
  • 5. Հավաքված հումքը չորացնում են բաց օդում, մինչև 5 սմ հաստությամբ շերտերովֈՉորացման ընթացքում խորհուրդ չի տրվում զամբյուղիկները շրջել, որպեսզի ծաղիկները չթափվեն: Լավ եղանակին հումքը չորանում է 5-7 օրվա ընթացքում: Կարելի է չորացնել նաև վերնահարկերում, տանիքների, ծածկերի տակ, ինչպես նաև չորանոցներում` 400 C-ից ոչ բարձր ջերմաստիճանում: Հումքի պիտանելիության ժամկետը մեկ տարի է: Հումքի հոտն ուժեղ է, բուրումնավետ, համը` դառնավուն, համեմունքայինֈՈրպեսզի կատարվի դեղատնային երիցուկի ինքնավերարտադրություն, հումքի հավաքման ժամանակ, յուրաքանչյուր հատվածում, պետք է թողնել մոտ 20% լավ զարգացած բույսեր:
  • 6. Բույսը պարունակում է սալիցիլաթթու, ասկորբինաթթու, դառնահամ նյութեր, ֆիտոստերին, դաբաղանյութեր, խոլին, եթերայուղ (մինչև 0,85%), որի կազմում կան մոտ 40 տարբեր տարրեր, այդ թվում խամազուլեն, բիսաբոլոլ և նրա օքսիդները, էն-ին-բիցիկլո եթերներ և այլն: Ինչպես նաև` ստեարինային թթուների գլիցերիդներ, ֆլավոնային գլիկոզիդ, ումբելլիֆերոն, դիօքսիկումարին, շաքար, մոմ, յուղեր` լինոլեային, պալմիտինային, օլեինային: Ծաղկաբույլերը պարունակում են մոխիր` 10,57%, մակրոէլեմենտներ (մգ/գ)` K - 41,80; Ca - 8,30; Mn - 3,10; Fe - 0,30; միկրոէլեմենտներ` Mg - 0,29; Cu - 0,78; Zn - 0,80; Co - 0,16; Cr - 0,09; Al - 0,27; Ba - 0,20; V - 0,08; Se - 7,20; Ni - 0,24; Sr - 0,12; Pb - 0,07; I - 0,07; B - 38,80:Չի հայտնաբերված` Mo, Cd, Li, Au, Ag, Br. Խտացված ձևով կան` Zn, Cu, Se:
  • 7. Դեղատնային երիցուկի պատրաստուկները ցուցաբերում են հակակծկանքային (սպազմոլիտիկ), հակաբորբոքային, հականեխիչ (անտիսեպտիկ), հանգստացուցիչ (սեդատիվ) և որոշ չափով ցավազրկող ազդեցություն: Երիցուկի թուրմն ընդունելու դեպքում բարձրանում է մարսողական գեղձերի հյութազատությունը (սեկրեցիան), ցուցաբերում է լեղամուղ ազդեցություն, քչացնում է խմորման գործընթացները, վերացնում աղիների կծկումներըֈԲույսի հակակծկանքային ազդեցության մեխանիզմը բացատրվում է նրա գլիկոզիդների Մ- խոլինոլիտիկ հատկություններով: Երիցուկի եթերային յուղը որոշ չափով ուժեղացնում և խորացնում է շնչառությունը, հաճախացնում սրտի կծկումների ռիթմը, լայնացնում գլխուղեղի անոթները, ունի նաև ախտազերծող և հակաբորբոքային հատկություններ` ի շնորհիվ իր կազմի մեջ մտնող խամազուլենի: Երիցուկի պատրաստուկներն արագացնում են խոցերի էպիթելի վերականգնողական գործընթացները և դադարեցնում են բորբոքման զարգացումը:
  • 8. Ծաղիկները: Թուրմ (ներքին). ստամոքս-աղիքային տրակտի հիվանդությունների, լյարդի և լեղուղիների հիվանդությունների, փքանքի (մեթեորիզմ), ստամոքսի կծկումների (սպազմ) ժամանակ: Հոգնաների ձևով. կոլիտների և թութքի ժամանակ: Ողողումների ձևով. լնդերի, բերանի խոռոչի լորձաթաղանթի բորբոքումների ժամանակ, անգինաների դեպքում: Թրջոցների ձևով. էկզեմայի, խոցերի, թարախաբշտերի, ռենտգենյան ճառագայթներից այրվածքների ժամանակ: Տաք թրջոցների ձևով. ռևմատիզմի, պոդագրայի, արթրիտների, վնասվածքների ժամանակ: Փոշին` ժողովրդական բժշկության մեջ. միգրենի դեպքում: Հյութը (ներքին). գաստրիտների, ստամոքսի խոցային հիվանդությունների, ստամոքսի և աղիների կծկումների և ցավերի, փքանքի, փորլուծերի, լյարդի, լեղապարկի և միզապարկի հիվանդությունների, երիկամային ցավերի (կոլիկ) ժամանակ։ Խորհուրդ է տրվում հյութն օգտագործել ստամոքսահյութի բարձր թթվայնության դեպքումֈԳիշերը մեղրի և կաթնասերի հետ հյութի օգտագործումը նպաստում է խորը քնին: Արտաքին ողողումների ձևով. անգինայի դեպքում, աչքերի լվացման համար, վերքերի, վերջույթների քրտնելու ժամանակ: Դեղատնային երիցուկը մտնում է հանգստացուցիչ, փքահալած (փքանքը թուլացնող) և փափկեցնող հավաքածուների կազմի մեջ:
  • 9. Երիցուկի ծաղիկների եփուկը (Decoctum florum Chamomillae). 10 գ (4 ճաշի գդալ) հումքը տեղավորում են էմալապատ տարայի մեջ, ավելացնում 200 մլ եռման ջուր, ծածկում կափարիչով և տեղավորում եռացող ջրային բաղնիքում` 30 րոպե, ապա հովացնում սենյակային ջերմաստիճանի պայմաններում` 10 րոպե: Քամում են, մնացած հումքը մզումֈՍտացված եփուկի ծավալը դարձնում են 200 մլ` ավելացնելով եռման ջուր: Ստացված եփուկը պահպանում են սառը տեղում` 2 օրից ոչ ավել: Օգտագործում են 1/3-1/2 բաժակ, օրը 2-3 անգամ, ուտելուց հետո, որպես հակակծկանքային, հակաբորբոքային, հականեխիչ, քրտնեցնող, աղիների կծկանքների,փքանքի, լուծերի ժամանակ: Արտաքին` ողողումների, թրջոցների, հոգնաների ձևով: Ռոմազուլոն (Romasulon). հեղուկ է, որի բաղադրության մեջ մտնում է երիցուկի մզվածքը (96 մլ) և եթերային յուղը (6% ազուլեն)` 0,3 մլֈՈրպես էմուլգատոր ավելացնում են թվին` 80-4 գֈ Պատրաստուկն ունի հակաբորբոքային և դեզոդորացնող հատկությունֈՕգտագործում են ողողումների, լվացումների ձևով` բերանի խոռոչի բորբոքային հիվանդությունների (գինգիվիտ, ստոմատիտ), արտաքին ականջի, վագինիտների, ուրետրիտների, ցիստիտների, տրոֆիկ խոցերի, մաշկային հիվանդությունների (էկզեմա, նեյրոդերմիտ, մաշկի քոր, քոր` հետանցքի և շրջակա մասերում) ժամանակ: Ներքին` այս պատրաստուկն օգտագործում են գաստրիտների, կոլիտների ժամանակ, փքանքների դեպքում: Կծկանքային կոլիտների դեպքում օգտագործում են հոգնաների ձևով: Արտաքին օգտագործման և հոգնաների ժամանակ 1,5 ճաշի գդալ պատրաստուկին ավելացնում են 1լ ջուրֈՕգտագործում են 1/2 թեյի գդալ պատրաստուկից` ավելացրած 1 բաժակ տաք ջրի մեջ: Ռումազուլոնը բաց է թողնվում 100 մլ ապակյա սրվակներովֈԱրտադրվում է Ռումինիայում: Դեղատնային երիցուկի ծաղիկների թուրմը. 15գ հումքին ավելացնում են 200 մլ եռման ջուր, թրմում, ապա քամումֈՕգտագործում են օրը 3-4 անգամ` 1 ճաշի գդալ: Դեղատնային երիցուկի ծաղիկների փոշին օգտագործում են 0,2 գ` ուտելուց 2-3 ժամ հետո: Երիցուկի հյութը ստանում են հուլիս-օգոստոս ամիսներին: Օգտագործում են 1 ճաշի գդալ հյութը` մեղրի հետ, օրը 3 անգամ, մինչև ուտելը:
  • 10. Կիրառումն այլ ոլորտներում Եթերային յուղն օգտագործում են լիկյորների, օծանելիքների, օդեկոլոնների, օճառներ ի, քսուքների (կրեմ) արտադրության ժամանակ: Օգտագործում են որպես լուծիչ` հախճապակյա իրերը ներկելու ժամանակ: Ծաղիկներով կարելի է բրդե գործվածքները դեղին գույնով ներկել: Մեծ կիրառում ունի կոսմետիկայում: Անասնաբուժության մեջ օգտագործում են երիցուկի թուրմը` աղիների կծկանքային ցավերի և գաստրոէնտերիտների դեպքում: Երիցուկը կուլտուրական մշակաբույս է Ուկրաինայում, Բելառուսում, Արևմտյան Սիբիրում:
  • 11. Դեղատնային երիցուկը լավ է աճում պարարտացված թեթև և միջին կավային հողերումֈԱղքատ հողերում տալիս է ցածր բերք և ծաղկման շրջանը շատ կարճ է տևումֈԼավ կանխանշան է գոլորշին: Սովորաբար մեկ հողատարածքում երիցուկն աճեցնում են 2-3 տարի անընդմեջ, քանի որ սերմերը թափվելով հողում տալիս են շատ խիտ ինքնացան: Հողը փխրեցնում են 22-25 սմ խորությամբ և ավելացնում 4 կգ գոմաղբ կամ գոմաղբատորֆային կոմպոստ` 1մ2 մակերեսի հաշվով: Օրգանական պարարտանյութերի պակասի դեպքում նույն մակերեսի չափով ավելացնում են 6 գ ֆոսֆոր, 3-4 գ կալիում և ազոտֈՍերմերի ցանքից 3-5 օր առաջ մշակում են հողը: Սերմերը ցանում են խոր աշնանը կամ ձմռան սկզբին` 0,5 սմ խորությամբ, կամ էլ վաղ գարնանը` 1-1,5 սմ, միջշարքային տարածությունը 45-60 սմ:
  • 12. Սերմերը ծլում են 60 C ջերմության պայմաններում: Ձմեռած սերմերը ավելի բարձր բերք են տալիս: Սեզոնի ընթացքում տեղամասը փխրեցնում են և փոցխում 2-3 անգամ: 4-5 մ ցանքի համար անհրաժեշտ է 1 գ սերմ: Ցանելու հարմարության համար սերմերը կարելի է խառնել չոր, մանր ավազի հետ` 1:50 հարաբերությամբ, և հավասարաչափ ցանել: Ցանքից հետո, որպեսզի հողի մակերեսը չչորանա, 2-3 մմ շերտով կարելի է ծածկել փխրուն հողով, ծածկել հաստ թղթով, տոլով կամ պոլիէթիլենային թաղանթով: Ծիլերը երևալուց հետո, հողի վրայի ծածկերը հանում են, թողնելով միայն պոլիէթիլենի թաղանթը, որի տակ նրանք շատ արագ աճում են և տերևաբույլ տալիսֈՏերևաբույլի կազմավորվելուց հետո պոլիէթիլենային թաղանթը հանում են: Երիցուկի սերմերի ծլունակությունը պահպանվում է 5-6 տարի:
  • 13. Օգտագործված գրականություն՝ * lekmed.ru * Համացանց * www.encyclopedia.am * Armsoul.com * Wikipedia.am * <<Հայկական միջնադարյան դեղաբույսեր>> * <<ԽՍՀ>>հանրագիտարան * <<Փայտփորիկ>>հանրագի-տարան * <<Բուժում դեղաբույսերով>> med-practic.com Հայակական կենսաբանական բլոգ