3. Մեր խոհանոց ուսումնա-արտադրական
արհեստանոցը Արհեստագործական ավագ
դպրոցում է: Արհեստանոցի աշխատողները
խոհարարի, սննդի կազմակերպման
արտադրությամբ ուսուցման 10-12-րդ
դասարանների սովորողներն են: Նրանք խոհանոց
են մտնում համապատասխան հագուստով`
գոգնոցով և գլխարկով, քանի որ լավ
խոհանոցում, իհարկե, հիգիենայի ապահովումն
առաջնահերթ խնդիր է: Ձեռքերը օճառով
լվանալուց հետո միայն սովորողներն անցնում են
աշխատանքի: Պարտադիր պահանջ է
սովորողների բուժզննում անցած լինելը:
4. Սովորողները խոհանոցում զբաղվում են
իրական, կոնկրետ աշխատանքով և այդպիսով ձեռք են
բերում, զարգացնում մասնագիտական
հմտությունները: Ամեն օր նույն գործողությունները
անելով` նրանք կամաց-կամաց դառնում են իրենց
մասնագիտության վարպետը: Բաղադրատոմսերը
սովորողներն իրենց էլեկտրոնային հասցեով ստանում
են վարպետից (ուսուցչից), փնտրում-գտնում
են, համեմատում-փորձում նույն խմորեղենի տարբեր
բաղադրատոմսեր:
Մեր խոհանոցում արտադրվում է կիսագործարանային
4 ապրանքատեսակ` խաչապուրի, գյուղի գաթա, ոսպով
(այլ միջուկով) լցոնված եղջյուրիկներ, կարտոֆիլով
կարկանդակներ, տորթեր:
5. Մեր պատվիրատուները հիմնականում
կրթահամալիրի դպրոցներն են` մայր
դպրոցն, արհեստագործական դպրոցը, Բ-4 դպրոց-
պարտեզն ու Գանյան դպրոցը: Ուսուցման
ընթացքում պատրաստվող այլ
ապրանքատեսակներն սպառվում են առայժմ
միայն արհեստագործական դպրոցում: Դրանք
նույնպես ամբողջական տեսքով են, այսինքն`
թխված: Արհեստագործականի սովորողների
կողմից լավ ընդունվող ապրանքատեսակները
նույնպես կմտնեն առաքվողների ցանկում:
Ծրագրում ենք զարգացնել մեր արտադրությունը
նաև տոնական տորթերի պատվերների
ընդունումով:
6.
7. Այսպիսով, խոհանոցում աշխատելով`
սովորողները զարգացնում են իրենց գիտելիքներն
ու հմտությունները խմորի տարբեր տեսակներ
պատրաստելով, դրանցից կիսագործարանային
հումք ստանալով, նույն ապրանքատեսակները
թխելով, տորթեր ձևավորելով և, որն
ամենակարևորն է, ստեղծագործելով:
Արտադրական և իրացման աշխատանքի
նախապատրաստումը, հաշվարկը սովորողները
անում են իրենց ուսուցչի հետ` յուրացնելով
գիտելիքներ նաև տնտեսագիտության և իրավուքի
բնագավառներից:
8. Օրվա աշխատանքը սկսում ենք կրթահամալիրի մյուս
դպրոցներ մեր արտադրանք առաքելով: Այնուհետև
սկսում ենք պատրաստել շերտավոր խմոր, որը երկար
ժամանակ է պահանջում: Հետո պատրաստում ենք
գաթայի խմորը: Խմորները պատրաստելուց հետո
սկսում ենք պատրաստել կիսագործարանային
ապրանքատեսակները, որոնք սառեցնում ենք և
հավաքում սառնախցիկում: Այս գործողությունների
ընթացքում հասցնում ենք նաև Արհեստագործական
դպրոցի համար թխել մեր արտադրանքը, որը տեղում
վաճառվում է: Դասերից հետո մի խումբ խոհարար-
սովորողներով աշխատում ենք` արտադրանքի քանակը
ավելացնելով:
Սա մեր գործն է, ու մենք աշխատում ենք, մեր
արտադրանքը աճի թե´ քանակով, թե´
տեսականիով, թե´ որակով:
9.
10. Մեր աշխատանքները
Փոքրիկ Դավիթիկին՝ հրուշակագործներից
Մեր պատվերները
Հենց այսպես էլ լինում է
Ուրիշին հաց տվողն էն գլխից է օրհնված
Տոնածառեր, ձնեմարդ
Պատվիրեք մեզ մոտ
Արևի՛ համար արև
Մեր առաջին պատվերը
Մեր աշխատավայրում
Պատվիրեք մեզ մոտ
Ձևավորում