9. Պատրաստման եղանակը
Դդումը լվանալ, վերևի մասից կտրել, գդալի օգնությամբ հեռացնել
փափուկ մասն ու սերմերը և նորից լվանալ: Փափուկ մասն
առանձնացնել սերմերից, մանր կտրատել, ավելացնել թերեփ
բրինձ, լվացած չամիչ, կորիզահան արված ալուչա, ձողաձև կտրած
խնձոր, շաքար, ծեծած դարչին և լավ խառնել: Պատրաստի
խճողակով լցոնել դդումը, այնուհետև ամուր փակել դդումը
կտրված մասով, դնել յուղ քսած տապակի մեջ և եփել ջեռոցում:
Լցոնած դդումը մատուցել կտորներով կտրած և վրան յուղ լցրած:
10. Պարունակություն
Մեկ դդումի համար (1.5 կգ.) վերցնել 70 գ.
բրինձ, 70 գ. կարագ, 70 գ. ալուչա, 25 գ.
շաքար, 30 գ. չամիչ, 200 գ. խնձոր, 1 գ.
ծեծած դարչին, աղն ըստ ճաշակի: