2. Պյութագորաս մ.թ.ա. մոտ 570-մոտ 500 Այս հույն գիտնականի մասին հայտնի է միայն, որ ծնվել է Սամոս կղզում և մոտ 2500 տարի առաջ բնակություն հաստատել Կրոտոնում (հին հունական գաղութ` Իտալիայում): Իր աշակերտների` պյութագորականների հետ այստեղ նա զբաղվում է գիտությամբ: Այն ամենը, ինչ նրա աշակերտները հայտնագուրծում էին գիտության մեջ, վերագրում էին իրենց ուսուցչին: Այդ պատճառով էլ Պյութագորասի անվան հետ բազմաթիվ կարևոր գիտական հայտնագործություններ են կապված: Երկրաչափության բնագավառում դա Պյութագորասի հռչակավոր թեորեմն է, ինչպես նաև որոշ կանոնավոր բազմանկյունների ու բազմանիստերի կառուցումը, աշխարհագրության և աստղագիտւթյան մեջ` Երկրի գնդաձևության և նրա նման այլ աշխահների գոյության մասին պատկերացումը, երաժշտության մեջ` լարի կամ ֆլեյտայի երկարության և նրա արձակած հնչյունների միջև եղած առնչությունը: Դժվար է պատկերացնել, որ այդ բոլոր հայտնագործությունները կատարել են շուրջ 2500 տարի առաջ: Պյութագորասի մահից հետո նրա մասին բազմաթիվ պատմություններ հորինվեցին: Հավատացնում էին, որ դեռ երիտասարդ տարիքում նա գնացել է Եգիպտոս, երկար ժամանակ ապրել այնտեղ և աշակերտել Եգիպտական քրմերին: Ուղևորվել է Հնդկաստան, դեպի Գանգեսի ափերը, ուր զրույցներ է վարել կրոնի սպասավորների հետ: Պյութագորասի ու նրա աշակերտների հայտնագործությունները եղել են, ապրում են ու կապրեն հավիտյան:
3. << Քեզ մեծ մարդ մի համարիր՝ մայրամուտի ժամանակ քո ստվերի մեծությամբ >> : Պյութագորաս Պյութագորասը՝ Աթենքի Դպրոցում, Ռաֆայելի նկարածներից հունարեն` Ὁ Πυθαγόρας ὁ Σάμιος