10. Մեր Սհակ վարժապետը մեզ կառավարում էր «գաւազանաւ երկաթեաւ»։ երկաթե Իր
գավազանը, որ հրացանի շամփուրի էր նման, երբեմն ծռում էր երեխաների
մեջքին, ականջները «քոքըհան» էր անում և մեծ կաղնենի քանոնով «շան լակոտների»
ձեռների կաշին պլոկումֈ Ես չե՛մ կարողանում մոռանալ մանկավարժական այդ տեռորըֈ
Վարժապետի առջև կանգնած երեխան սխալ էր անում թե չէ՝ սարսափից իրան կորցնում
էր, այլևս անկարելի էր լինում նրանից բան հասկանալ, մեկը մյուսից հիմար բաներ էր
դուրս տալիֈ Այն ժամանակ կարմրատակում, սպառնալի՝ չախի թևերը էտ ծալելով, տեղից
կանգնում էր վարժապետը ու բռնում... Քիթ ու պռունկն արյունոտ
երեխան, գալարվելով, բառաչում էր վարժապետի ոտների տակ, զանազան սրտաճմլիկ
աղաչանքներ անելով, իսկ մենք, սփրթնած, թուքներս ցամաքած, նայում էինք ցրտահար
ծտերի նման շարված մեր բարձր ու երկար նստարանների վրաֈ Ջարդած էրեխային
վերցնում էին մեջտեղիցֈ – «Արի՛»,– դուրս էր կանչում վարժապետը հետևյալին...
11.
12.
13.
14.
15.
16.
17.
18.
19.
20. ԹՈՒՄԱՆՅԱՆԸ
<<ՎԵՐՆԱՏԱՆ>> ԻՐ
ԱՌԱՆՁՆԱՍԵՆՅԱԿՈՒՄ
<<ՎԵՐՆԱՏՈՒՆԸ>> հիմնել
էր Հովհաննես Թումանյանը
1899թ.-ին : Այն 19-րդ դարի
վերջի, 20-րդ դարի սկզբի հայ
գրական ակումբ խմբավո-
րումն էր , որի հանդիպում-
ները տեղի էին ունենում
Թումանյանի բնակարանում`
Թիֆլիսի Բեհրության փողոցի
44 տան ամենավերին 4-րդ
հարկում : Վերնատան մշտա-
կան անդամները շաբաթը 1-2
անգամ հավաքվում էին
գրողի տանը ` իրար տեսնելու , զրույց անելու : Այս հանդիպումների ընթացքում մեծ գրողները ընթերցում ու
քննարկում էին համաշխարհային գրականության դասական և նոր հեղինակների գործերն , ինչպես նաև
իրենց գործերն էին ներկայացնում ընդհանուր քննարկման: Վերնատան մշտական անդամներն էին ` Ղազա-
րոս Աղայանը , Դերենիկ Դեմիրճյանը, Հովհաննես Թումանյանը,Ավետիք Իսահակյանը, Լևոն Շանթը,Նիկոլ
Աղբալյանը:Մշտական անդամներից բացի, Վերնատան հանդիպումներին ներկա են եղել նաև այլ բազում
հայ գրողներ, արվեստագետներ, պատմաբաններ, լեզվաբաններ կամ գրականասեր մարդիկ :
21.
22. Ո՞ր աշխարհքում ունեմ շատ բան.
միտք եմ անում` է՞ս, թե՞ էն.
Մեջտեղ կանգնած` միտք եմ անում,
չեմ իմանում` է՞ս, թե՞ էն.
Աստված ինքն էլ տարակուսած չի
հասկանում` ինչ անի,
Տանի՜, թողնի՜, ո՞րն է բարին, որ
սահմանում, է՞ս, թե՞ էն:
***
Քանի՜ ձեռքից եմ վառվել,
Վառվել ու հուր եմ դառել,
Հուր եմ դառել, լույս տվել,
Լույս տալով եմ սպառվել:
23. Գրողը մնայուն,հավերժական գործեր պիտի
տա`խիտ,ուժեղ,խորը...Տաղանդավորները ապրում են մի որոշ
ժամանակաշրջանում,իսկ հանճարները`բոլոր ժամանակներում: